Վարչապետի խոսնակը՝ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձագետ Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի այցի ընթացքում ռուսական ռազմաբազան 2 անգամ հզորացնելու պայմանավորվածությանը, ասել էր՝ դա ընդամենը «ՀՀ ՊՆ-ի մակարդակով պայմանավորվածություն էր, մենք վախով սպասելու ենք՝ Փաշինյանը կաջակցի՞, թե՞ ոչ», քանզի նա ամեն րոպե կարող է որոշել եւ հանել ռազմաբազան։ Մենք հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ Կոլերովի ասածն իրակա՞ն է։

«Հայաստանյան քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը` ի դեմս կառավարության ղեկավարի. սա է մեր պատասխանը»:

Սոցցանցերում տրվող հարցը տվեցինք նաեւ՝ կառավարության որոշմամբ Փաշինյանին հատկացվել էր թիվ 3 առանձնատունը, առանց նոր որոշման՝ նա տեղափոխվել է թիվ 6 մասնաշենք։

«Վարչապետն իր «լայվում» մանրակրկիտ խոսել է այդ հարցերի վերաբերյալ, իսկ եթե ինչ-որ հարցեր էլ կան, կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս