
Ինչպես նիհարել առանց ֆիզիկական վարժությունների

Սննդագետները հանձնարարականների ցուցակ են կազմել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարող կանոնավոր կերպով զբաղվել սպորտով: Այդ մասին գրել է Food News-ը: Առաջին հերթին անհրաժեշտ է սննդաբաժնում ավելացնել սպիտակուցով հարուստ մթերքներ՝ միս, թռչնամիս, ձուկ, լոբազգիներ: Նաեւ անհրաժեշտ է հրաժարվել քաղցր ըմպելիքներից, այդ թվում՝ էներգետիկներից:
Սննդագետները նաեւ խորհուրդ են տալիս փորձել սնվելու ինտերվալային ռեժիմը, որի դեպքում սնունդ կարելի է ընդունել որոշակի ժամերի: Բացի դրանից, շատ կարեւոր է կրճատել կյանքում սթրեսների քանակը. դիմել հոգեբանի, զբաղվել մեդիտացիաներով եւ հաճախակի շփվել հարազատների ու ընկերների հետ: Պակաս կարեւոր չէ նաեւ առողջ քունը, որն օրգանիզմին օգնում է վերականգնվելու, ինչպես նաեւ սովորական ֆիզիկական ակտիվությունը (ոչ սպորտային վարժությունները). զբոսանքները, տան հավաքում-մաքրումը, աշխատանքն այգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: