
Բիլի Այլիշը, Թեյլոր Սվիֆթը և Շոն Մենդեսն ստացել են MTV EMA-ի գլխավոր պարգևները

Ժողովրդականություն վայելող երգիչներ Բիլի Այլիշը, Թեյլոր Սվիֆթը եւ Շոն Մենդեսը գլխավոր պարգեւներն են ստացել MTV Europe Music Awards արարողությանը։
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը հաղթել է միանգամից երկու անվանակարգում՝ լավագույն «նոր» կատարող եւ լավագույն երգ («Bad guy»):
Կանադացի կատարող Շոն Մենդեսը պարտվել է «Լավագույն երգ» անվանակարգում, բայդ փոխարենը դարձել է 2019 թվականի «Լավագույն արտիստը»: Ամերիկացի քանթրի-կատարող Թեյլոր Սվիֆթն ստացել է լավագույն տեսահոլովակի համար սահմանված մրցանակը, այդ պարգեւին արժանացել է ME! երգի նրա հոլովակը:
Այս տարի հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվել է Իսպանիայի Սեւիլիա քաղաքում: Լավագույն փոփ-երգչուհի է ճանաչվել ամերիկուհի Հոլզին, երկրպագուների ամենամեծ բանակի համար պարգեւն ստացել է BTS հարավկորեական խումբը, իսկ հիփ-հոփ ժանրում լավագույն երգչուհի է դարձել Նիկի Մինաժը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: