Բաժիններ՝

Այս անհանդուրժողականության, փողոցային հարձակումների մեղքը հենց իշխանությանն է. Վահան Իշխանյանը` «ՀուԶանք ուԶանգ» ներկայացման մասին

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում երեկ տեղի ունեցած «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը: Նա գրել է, որ միայն մեկ այլ, համերաշխության գաղափարներ բերող իշխանությունը կփոխի մթնոլորտը:

«Ի՞նչ է փոխվել։ Մթնոլորտը պղտոր է։ Այս անհանդուրժողականության, փողոցային հարձակումների մեղքը հենց իշխանությանն է, որ համակեցության կանոնները կատարալագործելու փոխարեն սկսեց փլել երերուն համակեցությունը՝ իր սև ու սպիտակ֊ով, հասարակական պառակտումներ սադրելով, դատարաններ շրջափակելով, ու դատավորին ասֆալտին փռելով։

Ներկայացման վրա հարձակումն այն նույն երևույթն է, որ հարձակվեցին «Հայելի» ակումբի, ապա նաև թոռնիկների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա։ Ատելությունն ատելություն է ծնում, պատերին ծեփելու հայտարարությունը ծեփելու ռեկացիա է առաջացնում։ Թե մինչև ուր կհասնի այս թշնամանքը, դժվար է ասել։ Բայց մի բան հստակ է, միայն մեկ այլ, համերաշխության գաղափարներ բերող իշխանությունը կփոխի մթնոլորտը»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս