
«Արսենալը» հերքում է, որ հանդիպել է Մոուրինիոյի հետ

Goal.com-ի թղթակից Չարլզ Ուոթսը, որը հիմնականում լուսաբանում է լոնդոնյան ակումբի նորությունները, ասել է, որ ակումբը հերքել է լուրերն այն մասին, թե լոնդոնյան ակումբի մարզական տնօրեն Ռաուլ Սանլյայը և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի միասին լանչի են գնացել:
«Մոուրինիոն ակնհայտորեն զգում է «Արսենալի» կազմում աշխատելու հնարավորությունը, բայց «Արսենալը» հեռանում է նրանից բոլոր միջոցներով:
Ակումբի տեղեկություններով, Ռաուլը և Ժոզեն հաստատ չեն հանդիպել նախորդ շաբաթվա ընթրիքի ժամանակ, իսկ Ռաուլը մի քանի տարի չի տեսել Մոուրինիոյին»,- գրել է Ուոթսը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինիոն հանդիպում է ունեցել Սանլայի հետ և մեծ տպավորություն է թողել նրա վրա:
Սիրարփի Աղաբաբյան