
«Մրցակիցները խաղում են «Բարսելոնայի» դեմ, կարծես սա տարվա ամենակարևոր հանդիպումն է»․ Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Լա Լիգայի հերթական տուրում «Լևանտեին» (1:3) պարտվելուց հետո:
– Ձեր մրցակիցները կորցրե՞լ են հարգանքը «Բարսայի» նկատմամբ:
– Ոչ: Մեր մրցակիցները խաղում են մեր դեմ, կարծես սա տարվա ամենակարևոր խաղն է, այնպես որ մենք պետք է կարողանանք արձագանքել:
Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս արդյունքը և ինչ է նշանակում հաղթել այս դաշտում։ Պետք է մեծ ջանքեր գործադրվեն, բայց իմ թիմը ընտելացել է դրան: Մրցակիցը հիանալի երկրորդ խաղակես անցկացրեց և կարողացավ հաղթել մեզ,- ասել է Վալվերդեն As-ի հետ զրույցում:
Սիրարփի Աղաբաբյան