Բաժիններ՝

«Մեսսին և Ռոնալդուն հրեշներ են: Ես դեռ հեռու եմ նրանցից»․Մանե

«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն խոսել է «Ոսկե գնդակի» համար պայքարի մասին, ինչպես նաև կիսել է իր կարծիքը հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

Ոսկե գնդակի մասին

«Անկեղծ ասած, ինչպես ասացի, «Ոսկե գնդակը» իմ մանկության երազանքն է: Ես մրցանակի հավակնորդներից մեկն եմ, քանի որ երկար ժամանակ աշխատել եմ: Այս մրցանակը ավելի շատ երազ է, քան մոլուցք, նախևառաջ ես ծառայում եմ թիմին:

Եվ եթե ես կարողանամ առանձնանալ թիմում, ապա, իհարկե, «Ոսկե գնդակը» միշտ եղել է իմ երազանքը: Անհավատալի է, երբ երազներն իրականանում են: Բոլոր սենեգալացիները, ընկերներս, ընտանիքս շատ ուրախ կլինեին, ես նույնպես ուրախ կլինեի:

Այս մրցանակը ինձ համար լրացուցիչ մոտիվացիա է: Հաճելի է, երբ իմ մասին խոսում են Էտո’Օ-ն, Դրոգբան, ովքեր աֆրիկյան ֆուտբոլի լեգենդներն են»:

Մեսսիի և Ռոնալդուի մասին

«Այս խաղացողները հրեշներ են: Կարծում եմ, որ ես դեռ հեռու եմ նրանցից: Ամեն ինչ կանեմ, որպեսզի մոտենամ նրանց»,- Մանեին է մեջբերում L’Equipe du Soir-ը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս