Հրայր Թովմասյանին ձերբակալելու ոչ մի օրինական հիմք չկա. «Ռոսիա 24»–ի ռեպորտաժը

Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Ռեպորտաժի հեղինակը մեկնաբանություն է վերցրել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանից, ով նշել է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Այս հետապնդումը նախևառաջ կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Փաշինյանի կողմնակիցներից մեկը կարծիք էր հայտնել, որ պետք չէ ընկնել ձևականությունների հետևից, կարելի է «թմրանյութը նետել Թովմասյանի գրպանը» և ձերբակալել նրան: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները այդպես էլ գործում են: Ամեն ինչ սկսվեց Հրայր Թովմասյանի սանիկների ձերբակալությունից, որոնցից մեկը մինչև հիմա էլ բանտում է»- իր խոսքում նշել է Մելիքյանը:

https://youtu.be/Dqe3UmKnMDA

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930