
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և բաց` մարդատար ավտոմեքենաների ու ավտոբուսների համար. կա կուտակված 250 ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և բաց մարդատար ավտոմեքենաների ու ավտոբուսների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 250 ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն