
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է բանակում սննդի ծառայությունների գներին

ՀՀ զինված ուժերին սնունդ մատակարարող ընկերություններն իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3-անգամյա սնունդը 3000 դրամ հաշվարկով։ Այս մասին «Ֆեյսբուք»-իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ԶՈւ-երին սնունդ մատակարարող ընկերությունները իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով։ Եթե տվյալ զորամասի ճաշարանը իր գույքային բազայով և պայմաններով կապիտալ վերանորոգվում է, ապա դրան գումարվում է ևս 200+600 դրամ։
Մնացած թվերը, որ շրջանառվում են, չեն համապատասխանում իրականությանը։ Ոմանք կամ չիմանալով են դա անում կամ միտումնավոր, ինչը անթույլատրելի է»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։