Սպիտակ-Երևան ավտոճանապարհին Ford Transit–ը բախվել է մեկ այլ Ford Transit–ի. 3 մարդ հոսպիտալացվել է

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 05:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 19-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Արայիկ Մ., ծնված 1995 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Արիս Ե., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Transit» (վարորդ՝ Արայիկ Մ.) մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գայանե Մ.-ն (ծնված 1970 թ.), «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արիս Ե.-ն, և ուղևորը՝ Ներսես Ն.-ն (ծնված 1965 թ.), հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ։ Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ Արայիկ Մ.-ին, տեղափոխել են Սպիտակի ԲԿ: Բժիշկները Ներսես Ն.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Արիս Ե.-ի, Գայանե Մ.-ի և Արայիկ Մ.-ի առողջական վիճակը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս