Բաժիններ՝

Հարձակվողը 3 տարվա մեջ առաջին անգամ գոլ է խփել և արտասվել

Սիմոն Մակենոկը գրկախառնվել է երկրպագուների հետ և լաց եղել։

Դանիացի «հսկա» հարձակվող (հասակը` ավելի քան 2 մետր) Սիմոն Մակենոկը 28 տարեկանում խաղում էր Իտալիայում, հետո Անգլիայում, իսկ 2017 թվականին տեղափոխվեց «Ուտրեխտ»: Ճիշտ է, նոր ակումբում կարիերան հաջող չընթացավ, հարձակվողը կտրեց խաչաձև մկանները և բաց թողեց մի ամբողջ մրցաշրջան:

Մեկ տարի անց նա վերադարձավ, բայց ընդամենը 3 հանդիպում անցկացրեց․ կրկին վնասվածք, կրկին վիրահատություն և ևս 1 տարի՝ առանց ֆուտբոլի։ Այժմ Մակենոկը վերջապես վերադարձել է խաղադաշտ: Նա գավաթային խաղում անցկացրեց ընդամենը 28 րոպե, բայց գոլի հեղինակ դարձավ։

Սիմոնը վերջին րոպեին գոլ խփեց, թիմը հաղթեց 4:1 հաշվով, ուստի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո դանիացին հուզվեց, արտասվեց, գրկախառնվեց գործընկերների և իրեն աջակցող երկրպագուների հետ:

Վերջին անգամ Մակենոկը գոլ էր խփել 2016 թվականի դեկտեմբերին:

Խաղից հետո հարձակվողը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց բոլորին Instagram-ում.

«Ես չգիտեմ ինչ ասել կամ անել, որպեսզի նկարագրեմ այն, ինչ զգում եմ: Այն ամենը, ինչ ես կարող եմ ասել՝ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ աջակցեցին այս ամբողջ ընթացքում: Դուք անգամ պատկերացում չունեք, թե ինչքան մեծ բան է դա նշանակում ինձ համար: Ես երազել եմ այս պահի մասին 2 տարի` գրեթե ամեն օր: Ես մտա դաշտ և գոլի հեղինակ դարձա, այնպես որ ազատություն տվեցի զգացմունքներիս։ Ես սիրում եմ բոլորին»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս