
Adidas-ը համոզում է Մբապեին տեղափոխվել «Յուվենթուս»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն շուտով կարող է հայտնվել այլ թիմում: Adidas-ը հետաքրքրված է Մբապեի՝ Թուրինի «Յուվենթուս» տեղափոխությամբ: Նրանք կփորձեն ճնշում գործադրել ֆրանսիացու վրա՝ գնալ ընկերության կողմից հովանավորվող երկու ակումբներից մեկը:
Adidas-ը Թուրինի «Յուվենթուսի» և «Ռեալի» տեխնիկական հովանավորն է: Նշվում է, որ նախապատվությունը կտրվի իտալական ակումբին:
Բայց, «Ռեալը» նույնպես ամեն ինչ անելու է Մբապեին գնելու համար։ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ձեռք բերել Մբապեին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ըստ աղբյուրների՝ Մադրիդի «Ռեալի» որոշ մարզիչներ կարծում են, որ թիմը պետք է ուժեղացվի ձմռանը՝ կա՛մ ձեռք բերելով Քրիստիան Էրիկսենին «Տոտենհեմից», կա՛մ Բրունո Ֆերնանդեսին «Սպորտինգից», կամ էլ «Այաքսից» գնելով Դոննի վան դե Բեկին:
Պերեսը համաձայն չէ այս տեսակետի հետ և կենտրոնացած է Մբապեի ձեռքբերման վրա: Նա չի ցանկանում հունվարին ժամանակ և փող կորցնել: Հետևաբար՝ մադրիդյան ակումբը նոր խաղացողներ ձեռք չի բերի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի դեռ նրա ներկայիս խաղացողներից մեկը չի լքել թիմը:
Սիրարփի Աղաբաբյան