Բաժիններ՝

«Ես իմ կյանքը կտայի Դիեգո Կոստայի համար». Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Լա Լիգայի 12-րդ տուրում կայացած՝ «Սևիլիայի» հետ խաղի արդյունքները (1:1):

«Լավ խաղ էր: «Սևիլիան» միշտ լավ է պայքարում: Նրանք ունեն շատ հագեցած կազմ, և նրանք ազատ են փոփոխություններ կատարելու համար:

Մենք փորձեցինք գործել հավասարակշռված ձևով, բայց առաջին խաղակեսում կողմերից ոչ մեկը ոչնչի չհասավ: Ոչ ոքի չէր պատկանում նախաձեռնությանը:

Բայց երկրորդ խաղակեսում մենք ձգտեցինք ճնշում գործադրել նրանց կենտրոնական պաշտպանների եռյակի վրա: Նրանք լավ հասկանում էին իրավիճակը, բայց Կորեան և Արիասը դեռ վտանգավոր էին և կարող էին հաղթել մեզ համար հանդիպումը:

Երբ ինչ-որ մեկը աշխատի այնքան, որքան Դիեգո Կոստան, ես կշարունակեմ վստահել այդ մարդուն: Այժմ Դիեգոն ավելի լավ ֆիզիկական վիճակում է, նա լավ է մարզվում, բայց չի կարողանում գոլ խփել:

Այնուամենայնիվ, դու Կոստայի հետ ես, կամ ոչ: Ես կյանքս կտայի նրա համար»,- ասել է Սիմեոնեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930