Վալվերդեն խոսել է իր հրաժարականի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն As-ի հետ զրույցում մեկնաբանել է Լա Լիգայի հերթական տուրում «Լևանտեից» կրած պարտությունը (1:3):
– Առաջին անհաջող արտագնա խաղերից հետո մենք ունեցանք հաղթանակներ: Պետք է առաջ գնալ: Մենք պարտվեցինք հանդիպումը և դա այդպես է: Պետք է վերլուծել խաղը:
– Ի՞նչ տեղի ունեցավ երկրորդ խաղակեսի ընթացքում:
– Մեզ չհաջողվեց լավ սկսել երկրորդ խաղակեսը: Մենք հակառակորդի դարպասների մոտ վտանգ չստեղծեցինք: Մրցակիցը նույնպես շատ պահեր չստեղծեց, բայց երկու րոպեի ընթացքում երկու գոլ խփեց: Երրորդ բաց թողած գնդակը մեծ ազդեցություն ունեցավ մեզ վրա: Մեզ չհաջողվեց անցկացնել լավ երկրորդ կես:
– Դուք զարմացա՞ծ եք ձեր խաղացողների խաղից, մտածո՞ւմ եք հրաժարականի մասին:
– Ոչ: Երկու հարցերի դեպքում էլ սա է իմ պատասխանը: Ես այդ մասին չեմ անհանգստանում: Ես ուզում եմ սպասել:
– Եվ ի՞նչ է պետք անել, որպեսզի ավելի լավ խաղաք:
– Այս մրցաշրջանում մենք արդեն ունեցել ենք արտագնա լավ հանդիպումներ։
Սիրարփի Աղաբաբյան