
Երևանի Արշակունյանց–Բագրատունյաց խաչմերուկում Mazda-ն բախվել է բաժանարար արգելապատնեշին

Նոյեմբերի 3-ին, ժամը 02:52-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mazda 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուշեղ Փ. ծնված 1996 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ավտոճանապարհի բաժանարար արգելապատնեշին, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել արտահոսած վառելիքի մաքրման աշխատանքներ. Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: