Արագածոտնում «Mercedes ML350»-ը հայտնվել է դաշտամիջյան հատվածում. 3 մարդ հոսպիտալացվել է

Նոյեմբերի 2-ին, ժամը 16:11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից «Ամբերդ» ռեստորան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ամբերդ» ռեստորանի մոտակայքում «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Տուժածներից մեկը՝ Կորյուն Ղ.-ն (ծնված 1988 թ.), հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Այնուհետև Կորյուն Ղ.-ն տեղափոխվել է Երևանի «Նաիրի» ԲԿ: Դիաննա Ղ.-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Աստղիկ» ԲԿ, այնուհետև տեղափոխվել` «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 1993 թ. ծնված Լևոն Ն.-ն՝ Երևանի մեկ այլ բժշկական կենտրոն (բժշկական կենտրոնը չի հաջողվել պարզել):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս