Բաժիններ՝

62-ամյա կինը միկրոավտոբուսում փող ու զարդեր էր գողացել. ոստիկանության բացահայտումը

Նոյեմբերի 1-ին, ժամը 20.30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 18-ի սահմաններում, միկրոավտոբուսում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող և արծաթյա զարդեր:

Քրեական հետախույզների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Դրոյի փողոցի 62-ամյա մի բնակչուհի: Նույն օրը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, ժամը 21.30-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930