Բաժիններ՝

13-ամյա Մոցարտի հազվագյուտ դիմանակարը կդնեն աճուրդի

13 տարեկան Մոցարտի դիմանակարը, որը պատանի կոմպոզիտորի կենդանության օրոք արված հազվագյուտ նկարներից մեկն է, նոյեմբերի 27-ին վաճառքի կհանեն Փարիզի Christie’s-ի աճուրդում: Այդ մասին հայտնել է France Info-ն: Գործի գնահատման արժեքը կազմում է 800 հազարից մինչեւ մեկ միլիոն երկու հարյուր եվրո:

Նկարի հեղինակ են համարում նկարիչ Ջամբետինո Չինյարոլիին: «Սովորաբար գնորդներին գրավում է նկարչի անունը, իսկ տվյալ դեպքում՝ նկարի սյուժեն, այսինքն՝ Մոցարտն ինքը»,- պարզաբանել է Christie’s-ի Փարիզի մասնաճյուղի հին նկարների բաժնի տնօրեն Աստրիդ Սենտները: Մանուկ հասակում Մոցարտի դիմանկարները, որոնք նկարվել են նրա կյանքի օրոք, շատ քիչ են: Հնարավոր է՝ դա պատանի կոմպոզիտորի վերջին նկարն է, որը գտնվում է մասնավոր հավաքածուում: Ուշագրավ է նաեւ այն, որ հայտնի են նկարի ստեղծման հանգամանքները եւ պատվիրատուն (վենետիկցի հարկահավաք Պիետրո Լուջատի): Կոմպոզիտորի հայրը կնոջը հղած նամակում գրում է, որ 1770 թվականի հունվարի վեցին-յոթին Վերոնայում հաջող համերգից հետո Վոլֆգանգ Ամադեուսը կեցվածք էընդունել նկարիչի առջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս