
Էդ Շիրանը դարձել է Մեծ Բրիտանիայի մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղը

Երաժիշտ Էդ Շիրանը դարձել է Մեծ Բրիտանիայի մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղը՝ գլխավորելով heatworld հրատարակության ամենամյա վարկանիշը։
Divide համաշխարհային շրջագայության շնորհիվ Shape Of You հիթի 28-ամյա հեղինակը կրկնապատկել է իր եկամուտը՝ 94 մլն ֆունտ ստեռլինգից, որը նա ուներ 2017 թվականին, մինչեւ 170 միլիոն:
Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել է 30-ամյա դերասան Դենիել Ռեդքլիֆը, որը հայտնի է Հարրի Փոթերի դերով: 2019 թվականին նա վաստակել է 90 մլն ֆունտ ստեռլինգ:
Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է One Direction-ի նախկին մեներգիչ Հարրի Սթայլսը (25 տարեկան)՝ 64 մլն ֆունտ ստեռլինգ եկամուտով:
Վարկանիշում նաեւ հայտնվել են դերասանուհի Էմմա Ուոթսոնը (57 միլիոն ֆունտ ստեռլինգ), գերմոդել Քարա Դելեւինը (39,5 միլիոն ֆունտ ստեռլինգ), Ռիտա Օրան (17 միլիոն ֆունտ ստեռլինգ) եւ ուրիշներ: Ընդամենը ցուցակում տեղ են գտել 30 բրիտանացի հայտնիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: