
«Էնրիկեի «Բարսելոնան» իմ ամենաբարդ մրցակիցն էր, ինչպես ներկայիս «Լիվերպուլը»»․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի մասին:
«Ինձ շատ դուր է գալիս Լուիս Էնրիկեն: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում նրա «Բարսելոնան» խաղաց իմ «Բավարիայի» հետ: «Լիվերպուլի» հետ միասին նա ամենադժվար մրցակիցն է, որի հետ ես հանդիպել եմ:
Էնրիկեն հանդերձարանում լավագույն մարդկանցից մեկն է: Նա ուղիղ է խոսում և շատ անկեղծ է: Մենք այդ խաղին մոտեցանք բազմաթիվ վնասվածքներով, կազմի գրեթե կեսը, բայց եթե ես ունենայի լիարժեք թիմ, մենք, միևնույն է, կպարտվեինք: Նրանք շատ ավելի լավն էին»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան