
«Անցած մրցաշրջանում «Ռեալը» ձախողվեց». Մարսելո

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն մեկնաբանել է թիմի խաղը նախորդ մրցաշրջանում։
«Անցած մրցաշրջանում «Ռեալը» ձախողվեց։ Մենք դա գիտենք: Մենք ոչինչ չհաղթեցինք: Սարսափելի փորձ էր:
Բայց իմ գլուխը բարձր է, քանի որ դա վերադարձրեց հաղթանակի նկատմամբ քաղցը»,- գրել է Մարսելոն The Player’s Tribune սյունակում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» Լա Լիգայի 3-րդ տեղը զբաղեցրեց, դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչից, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից:
Սիրարփի Աղաբաբյան