Բենքսիի նախկին գործակալը նկարչի լուսանկարները կցուցադրի նոր գրքում
Սթիվ Լազարիդեսը, որը երկար ժամանակ աշխատել է որպես Բենքսիի օգնական, իր նոր գրքում ներառել է նկարչի լուսանկարները: Այդ մասին հայտնել է NME.com.-ը:
Ընդ որում՝ նշանավոր սթրիթ-արտիստի գաղտնիությունը պահպանվել է: Լուսանկարներում նրա դեմքը չի երեւում: Նրան լուսանկարել են, գլխավորապես, իր ճանաչելի աշխատանքների ստեղծման ժամանակ: Լազարիդեսը խոստովանել է, որ իրեն դուր է եկել Բենքսիի հետ համագործակցելը, բայց նա ուրախ է, որ վերջապես հեռանում է ժամանակակից արվեստի աշխարհից:
«Ես նրա հետ աշխատել եմ 11 հիանալի տարիներ, եւ այդ ժամանակաշրջանում մենք խախտել ենք բոլոր կանոնները եւ մի քանի օրենքներ: Ես ատում եմ արվեստի աշխարհը եւ նրա մասն եմ դարձել միայն Բենքսիի պատճառով»,- խոստովանել է գրքի հեղինակը:
Նա իր Instagram-ում գրել է, որ մոտ է գրքի վրա աշխատանքն ավարտելուն, բայց առայժմ չի հայտնել հրապարակման ամսաթիվը: Դրա առաջին տպաքանակը կկազմի հինգ հազար օրինակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: