Բաժիններ՝

Տերը որոշել է ստուգել շան ազնվությունը և ահա թե ինչ է պարզվում

Շան առջեւ դժվարին խնդիր է ծառացել՝ չտրվել գաղթակղությանը: Բայց ինչի չես գնա հանուն սիրելի մարդու:

Այս համակրելի շնիկի անունը Հենք է: Նա շատ է սիրում արախիսի ձեթ եւ պանիր: Հենքի ազնվությունն ստուգելու համար այդ մարդը երկու բուտերբրոդ է պատրաստում, դնում է նրա առջեւ եւ խնդրում ձեռք չտալ, որովհետեւ դրանք իրեն են պատկանում։

Այնուհետեւ տերը ոչ երկար ժամանակով գնում է մյուս սենյակ: Հենքը, պարզվում է, լավ շուն է, այդ պատճառով չի դիպչում համեղ ուտելիքին: Ուստի տերը որոշում է անցնել հաջորդ մակարդակին եւ դուրս է գալիս փողոց: Բայց շունը, միեւնույն է, ձեռք չի տալիս բուտերբրոդին եւ իր օրինավորության համար ավելի ուշ դրանք ստանում է որպես պարգեւ, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս