
Թուրքիայում C-400 համակարգերի ծավալման աշխատանքները կշարունակվեն մինչև 2020 թվականի գարուն

Թուրքիայի ազգային պաշտպանությման նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի շահագործման հետ կապված աշխատանքները կշարունակվեն մինչեւ 2020 թվականի գարուն։
«Աշխատանքները, որոնց ավարտին հակաօդային պաշտպանության այդ համակարգերը կաշխատեն ողջ ուժով, կշարունակվեն մինչեւ 2020 թվականի գարուն»,-նրա խոսքը մեջբերել է Anadolu գործակալությունը
Աքարը նաեւ հայտնել է, որ Անկարան դեռեւս շարունակում է Վաշինգտոնի հետ բանակցություներ վարել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների հնարավոր մատակարարման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: