
Peugeot-ն և Fiat Chrysler-ը համաձայնության են եկել միաձուլման շուրջը

Fiat Chrysler եւ PSA Peugeot ավտոարտադրողների տնօրենների խորհուրդները հավանություն են տվել հավասարության հիմունքներով ընկերությունների միաձուլմանը: Այդ մասին, հայտնել են գործարքի երկու կողմերը: Միավորման արդյունքում կկազմվի վաճառքների գծով աշխարհում չորրորդ ավտոարտադրողը՝ մոտավորապես 50 միլիարդ դոլար արժեքով: Կողմերը մտադիր են միավորել ջանքերն Էլեկտրամոբիլների եւ ինքնակառավարվող ավտոմեքենաների զարգացման ուղղությամբ, փոխանակել տեխնոլոգիաներ եւ կրճատել ծախքերը:
Միացյալ ընկերությունը կգլխավորի PSA-ի գլխավոր տնօրեն Կառլոս Տավարեսը, իսկ դրա տնօրենների խորհրդի գլուխ կկանգնի Fiat Chrysler-ում այդ պաշտոնն զբաղեցնող Ջոն Էլքանը: Խորհրդում կլինի 11 մարդ, այդ թվում՝ Տավարեսը: Ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների մասին հայտնել են The Wall Street Journal-ը եւ Dow Jones-ը՝վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել է «Ինտերֆաքսը»-ը: