Facebook-ը հասույթի ու շահույթի զգալի աճ է արձանագրել
Facebook-ի հասույթն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 17,652 մլրդ դոլար՝ 2018 թվականի համապատասխան ժամաանակաշրջանի 13,7 մլրդ դոլարի համեմատությամբ ավելանալով 29 տոկոսով: Այդ մասին վկայում է Facebook-ի՝ հոկտեմբերի 30-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը, որին պատկանում է համանում սոցիալական ցանցը: Հաշվետվության համաձայն՝ ընկերության զուտ շահույթը երրորդ եռամսյակում փոքր-ինչ գերազանցել է 6 մլրդ դոլարը: Այդ ցուցանիշը 19 տոկոսով աճել է անցյալ տարվա երրորդ եռամսյակի 5,137 մլրդ դոլարի համեմատությամբ:
Այն մարդկանց թիվը, որոնք պարբերաբար Facebook են մտնում, սեպտեմբերի 30-ին ավարտված երեք ամսվա ընթացքում 8 տոկոսով ավելացել է 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատությամբ եւ հասել 2,45 միլիարդի: Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր սոցցանց են մտնում ամսական մեկ անգամից ոչ պակաս: Ընկերության գնահատումների համաձայն՝ ընթառիկ տարվա սեպտեմբերին օրական առնվազն մեկ անգամ Facebook-ից օգտվել է 1,62 մլրդ մարդ: Այդ ցուցանիշն աճել է 9 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: