Բաժիններ՝

Twitter-ի ղեկավարությունը որոշեց արգելել քաղաքական գովազդը

ԱՄՆ-ի Twitter ընկերությունը, որը միկրոբլոգների համանուն ծառայության սեփականատերն է, իր հարթակում կդադարեցնի քաղաքական գովազդի զետեղումը: Հոկտեմբերի 30-ին այդ մասին իր էջում հայտնել է Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին։

«Մենք ոշեցինք Twitter-ում դադարեցնել ամբողջ քաղաքական գովազդն ամբողջ աշխարհում»,- նշել է Դորսին: Նրա խոսքով՝ այս կամ այն քաղաքական գործչին կամ կուսակցությանը պաշտպանելու մարդանց որոշումը չպետք է պարտադրվի գովազդային հայտարարությունների գնման միջոցով:

Twitter-ի ղեկավարն ընդգծել է, որ ընկերության քաղաքականության մեջ փոփոխությունների ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 15-ին, ըստ որում դրանում կլինեն մի շարք բացառություններ: Այսպես, օրինակ՝ ընկերության ղեկավարությունը նախկինի պես կթույլատրի գովազդը, որն ագիտացիա է անում ընտրություններին մասնակցության օգտին, բայց չի քարոզում որեւիցե կոնկրետ թեկնածուի պաշտպանությունը: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 22-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930