
«Այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու». Չավուշօղլուն՝ արցախյան հակամարտության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում անցկացվող «Միջնորդական 6-րդ համաժողովի» բացման արարողության ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Չավուշօղլուի խոսքերով, Թուրքիան կողմ է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի օկուպացված տարածքների խնդիրը» լուծվի դիվանագիտական ճանապարհով և ՄԱԿ-ի ԱԽ-ի ու Եվոպայի խորհրդի ընդունած որոշումների շրջանակներում:
«Խնդրի կարգավորման համար այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու»,-ասել է Չավուշօղլուն։