
Արցախի ԱԺ-ն մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մերժեց «Արցախի Հանրապետության «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը:
«Ազգային ժողովը 4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը»,- գրել է Ղավալյանը:
«Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը Ազգային ժողովին ներկայացրել էր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: