Շոկոլադե տորթ. հյուրերը երկրորդ կտորը կխնդրեն
Բաղադրիչներ
1. Ալյուր – 100 գ
2. Շոկոլադ – 100 գ
3. Շաքարավազ – 100 գ
4. Կարագ – 50 գ
5. Ձու – 3 հատ
6. Սոդա – 1 թ/գ
7. Նուտելլա – 1 բանկա
Պատրաստման եղանակը
1. Կարագը և շոկոլադը հալեցնել, խառնել: Ձուն և շաքարավազը հարել:
2. Ձվային զանգվածին ալյուր ավելացնել, առանց դադարեցնելու խառնել:
3. Թեթևակի սառած շոկոլադը լցնել ալյուրի խառնուրդի մեջ, խառնել, ավելացնել հանգցրած սոդան: Թխել միկրոալիքային վառարանում, 5 րոպե: Ստացված տորթը երեք շերտի բաժանել:
4. Շերտերը պատել նուտելայով, կարելի է զարդարել քերած շոկոլադով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը