Աղանդեր նրանց համար, ովքեր արդեն կարոտել են ամառը
Պաննա Կոտտա պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Կաթ – 400 մլ
2. Վանիլին
3. Շաքարավազ – 50 գ
4. Ժելատին – 6 գ
5. Կանաչ բնական ներկանյութ – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Սերուցքին ավելացնել վանիլինը և շաքարավազը, եռացնել: Խառնելով եփել մոտ 15 րոպե, ցածր կրակի վրա:
2. Ժելատինը թրջել:
3. Սերուցքը վերցնել կրակից, ավելացնել ժելատինը:
4. Ավելացնել ներկանյութը, խառնել:
5. Լցնել կաղապարի մեջ և մատուցելուց 2 ժամ առաջ դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը