«Սա քաղաքական հետապնդում է իմ և իմ ընտանիքի նկատմամբ». Մեսրոպ Մանուկյան

«Անի» ԲԲԸ-ն այսօր տուգանվել է Հանրային ծառությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

«Սա ոչ ավելին է՝ քան քաղաքական հետապնդում իմ և իմ ընտանիքի նկատմամբ: Այն պաթոսը, որ հանրային շահ ենք պաշտպանում, դա փուչիկ է, որը փչել է Հանրային ծառությունները կարգավորող հանձնաժողովը: Մի պարագայում ոտնահարում է սպառողի շահը, մյուս պարագայում ուզում է հիմնավորել, որ սպառողի շահ կա: ՀԾԿՀ-ն թքած ունի 4 հիմնավոր կետերի վրա, որոնք որ մենք ներկայացրել ենք, որ իրենց վարչական վարույթը իրավաչափ չի»,-հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Անի» ԲԲԸ սեփականատեր Մեսրոպ Մանուկյանը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս