Բաժիններ՝

«ՀՀ-ին սատարելու լավագույն ցուցանիշը կարող է լինել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը». Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ:

Շնորհավորելով Ավստրիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ նոր խորհրդարանը կշարունակի ամրապնդել և խորացնել ՀՀ Ազգային ժողովի հետ բարեկամական հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, այդ թվում՝ բարեկամական խմբերի մակարդակում:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացմանը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Ավստրիայի նորընտիր խորհրդարանը այն կվավերացնի հնարավորինս սեղմ ժամկետում, ինչին ի պատասխան Վոլֆգանգ Սոբոտկան հավաստիացրել է, որ որևէ խոչընդոտ գոյություն չունի այն վավերացնելու համար:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումներին Եվրոպական երկրների կողմից սատարելու լավագույն ցուցանիշը կարող է լինել Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Ավստրիան իր քաղաքական աջակցությունը կհայտնի այս հարցում:

Կողմերն ընդգծել են համագործակցության սերտացման անհրաժեշտությունը միջազգային միջխորհրդարանական, մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ և ԵԽԽՎ հարթակներում՝ միմյանց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Վոլֆգանգ Սոբոտկան առաջարկել է հաջորդ տարի օգոստոսին Վիեննայում կայանալիք Միջխորհրդարանական միության խոսնակների համաժողովի շրջանակում անցկացնել երկկողմ ձևաչափով հանդիպում և քննարկել օրակարգային հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031