Բաժիններ՝

«Սիրտս ցավում է, ո՞նց կարելի է այդ ահռելի գումարները նվիրել ադրբեջանցիներին». Ավտոներկրողը՝ կառավարությանը

Ավտոներկրողները բարձրաձայնում են՝ Վրաստանի Հանրապետության տարբեր գյուղերում և քաղաքներում տեղակայված արհեստանոցների առջև ահռելի հերթեր են, Վրաստանի Հանրապետության արհեստավորները, որոնց մեծ մասն ազգությամբ ադրբեջանցիներ են, չեն հասցնում վերասարքավորել այդ մեծ քանակությամբ ավտոմեքենաները, բացի դա՝ արդեն դիմում են խորամանկության. մեքենաները քանդում, փողը վերցնում և ասում են՝ պահեստամաս չկա, 500 դոլար ավելացրու, կամ էլ արի, մեքենադ վերցրու և գնա։

«Մեքենաների քանակն այնքան շատ է, որ մինչև Նոր տարի արհեստավորներն այլևս մեքենա չեն ընդունում՝ ղեկը վերափոխելու համար, իսկ գումարն ինքնըստինքյան թանկացել է: Եթե վերցնենք «Toyota Ipsum» մոդելը, նախկինում դրա համար պահանջում էին 800 դոլար, հիմա դարձել է 1500: Դեռ գումարի չափը մեծացնելը մի կողմ. կա, որ կանխավճար են վերցնում հատկապես ադրբեջանցիները: Մեքենան քանդում, հետո գինը թանկացնում են, և, եթե չես վճարում՝ իրենք մեքենան չեն հավաքում, այդպես քանդած թողնում են: Իսկ եթե մեքենադ հետ ես պահանջում՝ տալիս են, բայց կանխավճարը՝ ոչ, ու այդպես քաշվում են հայերը: Մենք երկու շաբաթ առաջ նամակով դիմել էինք վարչապետին, այս խնդիրների ամբողջ փաթեթը ներկայացրել էինք, իհարկե, հնարավորինս շուտ պատասխան էինք ակնկալում, բայց մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել: Սիրտս ցավում է, ո՞նց կարելի է այդ ահռելի գումարները նվիրել ադրբեջանցի մասնագետներին: Ես զարմանում եմ: Հայաստանում նույնպես կարողանում են ղեկը փոխել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Զորիկ Իգիթյանը, ով զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ:

Ընդգծենք, որ ավտոներկրողների դիտարկմամբ՝ մեր երկրում մեքենաները վերասարքավորելու դեպքում հայ ավտոներկրողների համար ևս մեկ կարևոր խնդիր կլուծվի. տեղի արհեստավորների համար կստեղծվեն նոր աշխատատեղեր, վերասարքավորման համար նախատեսված գումարները կշրջանառվեն ՀՀ-ում, այս ամենից կուտակված հարկերը կվճարվեն ՀՀ բյուջե:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս