Բաժիններ՝

«Միթե՞ դա հնարավոր է». Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պաշտոնական հաշվետվություններից մեկի «Հանրապետության ջրամատակարարման համակարգ» վերնագրով հատվածում նախ նշվում է, թե 2018թ որքան ջուր է բաց թողնվել ջրամատակարարման ցանց․

«2018թ. ցանցին բաց է թողնվել 589.7 մլն. խոր. մ ջուր (ք. Երևան` 263.3 մլն. խոր. մ), որից 469.9 մլն. խոր. մ-ը` ինքնահոսքով (ք. Երևան` 199.3 մլն. խոր. մ)»:

Ապա ներկայացված են կորուստների ծավալները․

«2018թ. ջրի կորուստը կազմել է ցանցին բաց թողնված ջրի ընդհանուր ծավալի 79.4%-ը, Երևան քաղաքում` 74.6%-ը»:

Ասեք, որ հետաքրքիր է պարզել, թե ինչպես են հաշվարկվում խմելու և ոռոգման ջրի սակագները 74.6, կամ 79.4% կորուստների պարագային: Միթե՞ դա հնարավոր է։

Գիտեմ, որ վերը նշված տվյալները անհավանականության աստիճան անհավատալի են, ուստի նշում եմ տեղեկատվության աղբյուրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս