Բաժիններ՝

Հայտնի են «Ոսկե գնդակի» բոլոր հավակնորդները

France Football ամսագիրը հայտարարել է «Ոսկե գնդակի» բոլոր անվանակարգերի հավակնորդներին։

Առաջին հնգյակում են հայտնվել  հարձակվող Սադիո Մանեն («Լիվերպուլ»), հարձակվող Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը («Բարսելոնա»), դարպասապահ Ուգո Լորիսը («Տոտենհեմ») և կիսապաշտպան Դուսան Տադիչը («Այաքս»): )

Երկրորդ հնգյակում են հարձակվող Կիլիան Մբապեն (ՊՍԺ), պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը («Այաքս»), հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը («Արսենալ») և դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը («Բարսելոնա»):

Երրորդ հնգյակը ձևավորել են հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենթուս»), դարպասապահ Ալիսոնը («Լիվերպուլ»), պաշտպան Մաթիաս դե Լիգտը («Յուվենթուս»), հարձակվող Քարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ») և կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը («Լիվերպուլ»):

Կարդացեք նաև

Չորրորդ հնգյակում տեղ են գտել պաշտպան Վիրգիլ վան Դեյկը («Լիվերպուլ»), կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»), հարձակվող Սոն Հենգ Մինը («Տոտենհեմ»), հարձակվողները Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա») և Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»):

Հինգերորդ հնգյակում ընդգրկված են հարձակվող Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), կիսապաշտպան Ռիադ Մարեսը, կիսապաշտպան Կևին դե Բրյունեն (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), պաշտպան Կալիդու Կուլիբալին («Նապոլի») և հարձակվող Անտուան ​​Գրիզմանը («Բարսելոնա»):

Վերջին հնգյակում տեղ են գտել հարձակվող Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), կիսապաշտպան Էդեն Ազարը («Ռեալ Մադրիդ»), պաշտպան Մարկիիյոսը (ՊՍԺ), կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը («Մանչեսթեր Սիթի») և կիսապաշտպան Ժոաո Ֆելիքսը («Ատլետիկո Մադրիդ»):

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, Փարիզի Շատլե թատրոնում:

Դեկտեմբերի 2-ին կներկայացվի նաև կանանց «Ոսկե գնդակի» հաղթողը, մրցանակներն են՝ մինչև 21 տարեկան լավագույն խաղացողի համար, և նոր մրցանակ, որը կրում է Լև Յաշինի անունը՝ աշխարհի լավագույն դարպասապահի համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս