Բաժիններ՝

«Հեղափոխությունից հետո անցել է 1.5 տարի, իսկ տնտեսական հեղափոխություն իրականացնելու ամենամինիմալ ծավալի ներդումներ չկան և դա փաստ է». Միքայել Մելքումյան

Այսօր ԱԺ-ում «Ներդումային ծրագրերի պետական աջակցությամն մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո անցել է 1.5 տարի և ակնհայտ է, որ ՀՀ-ում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար ամենամինիմալ  ծավալի ներդումներ չկան և դա փաստ է, որը որևէ մեկը չի կարող հերքել։

Նրա գնահատմամբ՝ ներդրումների ներհոսքն արգելակում են ներքին կառավարման համակարգի լրջագույն խնդիրները։

«Ներդրողների մեծ մասը, հանդիպելով վարչապետի, փոխվարչապետների ու տարբեր պաշտոնյաների հետ, ասում են, որ իրենց հարցերի լուծումները՝ կապված հողի նպատակային նշանակության տրամադրման կամ լիցենզիաների հետ, ձգձգվում են։

Ներդրողը փաստորեն պետք է գնա տարբեր մարմիններ և հայցի, որ ներդրում անի, ուստի մենք առաջարկում ենք պարզ լուծում, որով պետությունը պետք է աջակցի կամ մերժի այս կամ այն ներդմանը՝ մեկ պատուհանի միջոցով»,- ասաց  Միքայել Մելքումյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այս նախագիծը պետք է պետությանը, այն բացառելու է բյուրոկրատական քաշքշուկները՝ հեշտացնելով և՛ ներդրողի, և՛ պետական չինովնիկի գործը:

Նա վստահեցրեց՝ եթե երկրում ներդրումներ լինեին, ապա իրենց խմբացությունն այս նախագիծը խորհրդարան չէր բերի։

Սակայն Ազգային ժողովը մերժեց նախագիծը։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս