Բաժիններ՝

Զոհված զինծառայողների ընտանիքները կրկին կհանդիպեն վարչապետի օգնականի հետ

Արցախյան շարժման սկզբից մինչ օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներից մի քանիսը վաղը կհանդիպեն վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը։
Նշենք, որ հանդիպմանը կմասնակցի 8-10 հոգի։

Հիշեցնենք, որ նրանք պահանջում են, որպեսզի Կառավարությունն ուշադրություն դարձնի նաև այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծառայության ընթացքում զոհվել են ոչ թե՝ հակառակորդի գնդակից, այլ՝ ծառայողական այս կամ այն պարտքը կատարելու ժամանակ։ Այսինքն՝ Մարտի 1-ի զոհերի ընտանիքների օրինակով՝ իրենց ևս 30 միլիոն դրամ միանվագ նպաստ տան:

Հիշեցնենք, որ օրերս նրանք կրկին հանդիպել էին վարչապետի օգնականին, սակայն հանդիպման արդյունքներից գոհ չէին։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս