«Մեսսին միշտ եղել է իմ կուռքը»․ «Ռեալի» կիսապաշտպան
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տեկֆուսա Կուբոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Մալյորկայում», խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
– 10 տարեկանում դուք հայտնվեցիք «Բարսելոնայում»: 2011 թվականինին՝ ձեր առաջին մրցաշրջանում, 30 խաղերում խփեցիք 73 գոլ և ձեզ սկսեցին կոչվել «ճապոնացի Լիոնել Մեսսի»՝ ձախ ոտքով գնդակը կառավարելու և հակառակորդներից հեռու պահելու ունակության համար: Ի՞նչ էիք մտածում, երբ լսելում էիք այս մականունը:
– Դեռ կան լրագրողներ, ովքեր ինձ այդպես են անվանում: Ինձ համար մեծ պատիվ է համեմատվել այնպիսի հիանալի խաղացողի հետ, ինչպիսին է Մեսսին, բայց ես դեռ շատ անելիքներ ունեմ, որպեսզի մի օր նրա նման դառնամ:
– Դուք նրան ճանաչո՞ւմ եք։
– Անձամբ ոչ։ Բայց փոքր տարիքում ես նրանից ինքնագիր եմ վերցրել Լա Մասիայում։
– Ո՞վ է ֆուտբոլում Ձեր հիմնական կուռքը:
– Իմ կուռքը միշտ եղել է Մեսսին: Չգիտեմ, թե նա քանի տարեկան է, բայց զարմանալի է, որ նա շարունակում է այդքան գոլեր խփել:
– Ո՞ւմ կցանկանայիք հանդիպել ֆուտբոլի աշխարհից:
– Ես կցանկանայի խաղալ Պոլ Պոգբայի դեմ և զրուցել նրա հետ: Ես երբեք չեմ տեսել նրա խաղը:
– Իսկ ո՞ր երիտասարդ խաղացողն է (18-20 տարեկան) Ձեզ ամենից շատ գալիս:
– Դե, իհարկե, Մբապեն: Նա լավագույնն է:
Սիրարփի Աղաբաբյան