
««Բարսայում» կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ Նեյմարը վերադառնա»․ Մեսսի

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին:
«Դժվար կլինի նրան վերադարձնել: Նախ այն պատճառով, որ նրա հեռանալը «Բարսայից» դժվար էր պատկերացնել: Եվ երկրորդ՝ այն պատճառով, թե ինչպես է նա հեռացել:
Կան մարդիկ, ակումբի անդամներ, ովքեր չեն ցանկանում, որ նա վերադառնա:
Սպորտային տեսանկյունից Նեյը աշխարհում լավագույններից մեկն է, բայց ես հասկանում եմ մնացած բոլոր գործոնները»,- ասել է Մեսսին Metro FM 95.1 ռադիոյի եթերում:
Սիրարփի Աղաբաբյան