
Սուրճը կարող է վիժում առաջացնել. գիտնականներ

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները պնդում են, որ հղիության ընթացքում սուրճ խմելը կարող է վիժման պատճառ դառնալ: Այս մասին հաղորդում է Fertility and Sterility-ն:
Հետազոտության արդյունքների մասին մասնագետները պատմել են Ֆիլադելֆիայում կայացած համագումարի ընթացքում: Նրանք հարցումներ են անցկացրել ավելի քան 1200 կանանց շրջանում, ովքեր ծրագրել են երեխա ունենալ: Վերլուծության համար կանանցից արյուն են վերցրել և չափել կոֆեինի մակարդակը: Սահմանվել է նաև, թե որքան հաճախ են կանայք սպառում կոֆեին պարունակող մթերքներ:
Այնուհետև գիտնականները հետևել են հետազոտության մասնակիցների հղիության ընթացքին: Պարզվել է, որ օրական մեկ բաժակ սուրճը մեծացնում է պտղի թերքաշության հավանականությունը: Միևնույն ժամանակ՝ երկու բաժակը կարող է դառնալ վիժման պատճառ: Կոֆեինը հատկապես վտանգավոր է հղիության առաջին ութ շաբաթվա ընթացքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը