Բաժիններ՝

Կառավարությունը հավանություն տվեց ԶՖԳ-ից 10 մլն եվրո ներգրավելու համաձայնագրի ստորագրմանը

Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կստորագրվի 10 մլն եվրոյի չափով ֆինանսավորման համաձայնագիր: Կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման որոշման նախագծին:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի  նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով արդի ոռոգման զարգացումը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները: «Այն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու»,- ասաց նախարարը:

Ծրագիրը բաղկացած է 4,4 մլն եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5,6 մլն եվրո կազմող՝ ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031