Բաժիններ՝

5 փաստ Անջելինա Ջոլիի մասին, որ դուք չգիտեք

Cosmo-ն ներկայացնում է  Անջելինա Ջոլիի մասին փաստեր, որոնք շատ բան կբացահայտեն աստղի մասին:

1. Անջելինա Ջոլիի ազգանունը նախապես եղել է Վոյթ: Սակայն դերասանուհին որոշել է հրաժարվել դրանից՝ հոր հետ երկարատև կոնֆլիկտի պատճառով, և որպես ազգանուն թողել է իր միջին անունը՝ Ջոլի:

2. Ջոլին 12 տարեկանից սառը զենքեր է հավաքում տարբեր երկրներից: Իսկ այժմ նրա հոբբին կիսում է որդին՝ Մեդոքսը:

3. 2014 թվականին դուրս եկավ «Մալեֆիսենտա» ֆիլմը, որտեղ Ջոլին գլխավոր դերում է: Ֆիլմում նկարահանվել է նաև նրա դուստրը՝ Վիվիենը: Նա միակ երեխան է եղել, որը չի վախեցել դերասանուհու դիմահարդարումից, ուստի փոքրիկ արքայադուստր Ավրորայի դերը մարմնավորել է հենց նա:

Կարդացեք նաև

4. Ջոլին դարձել է երրորդ դերասանուհին (Ջուլիա Ռոբերթսից և Քեմերոն Դիասից հետո), որը մեկ ֆիլմի համար ստացել է ավելի քան 20 մլն դոլար: Դա տեղի է ունեցել «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանման պայմանագիրը կնքելուց հետո:

5. Անջելինան օդաչու է: Անցյալ տարի հայտնվեց տեսանյութ, որտեղ դերասանուհին Նամիբիայում փոքր ինքնաթիռ էր վարում: Նա արտոնագիր է ստացել դեռ 2004 թվականին: «Օդաչուի խցիկը միակ վայրն է աշխարհում, որտեղ ես կարող եմ մենակ լինել»,- ասել է դերասանուհին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս