ԱՄՆ-ում միլիարդատերը 600 մլն դոլար է կորցրել կանանց վերաբերյալ անհաջող կատակի պատճառով
Ամերիկացի միլիարդատեր Քենեթ Ֆիշերի Fisher Investments ընկերությունը ավելի քան 600 մլն դոլար է կորցրել իր հիմնադրի սկանդալային ելույթի պատճառով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Սան Ֆրանցիսկոյում խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ 68-ամյա ֆինանսիստը այդ ոլորտում հաճախորդների հետ աշխատանքը համեմատել է կանանց գայթակղման հետ, ինչպես նաեւ կատակել է սեռական օրգանների շուրջ: Միջոցառման հյուրերին դուր չեն եկել Ֆիշերի խոսքերը, որոնք նրա դիտարկումները համարել են «սեքսիստական»: Ծայր առած սկանդալից հետո ներդրողը ստիպված է եղել ներողություն խնդրել այդ ելույթի համար:
Քննադատության ալիքի վրա Միչիգանի նահանգը Fisher Investments-ից հետ է կանչել 600 մլն դոլար կենսաթոշակային ներդրումներ, որոնք գտնվում էին հիմնադրամի կառավարման ներքո: Ֆիլադելֆիայի նահանգի կենսաթոշակների հիմնադրամը նույնպես պլանավորում է կառավարումից դուրս բերել 54 մլն դոլար:
Ֆիշերի հիմնադրամի հետ հարաբերությունները խզելու հնարավորությունը դիտարկում են Fidelity Investments ընկերությունը եւ Ֆլորիդայի նահանգի կենսաթոշակային հիմնադրամը, որոնք 500 մլն դոլար են վստահել Fisher Investments-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: