Վանիլային պուդինգ՝ հատապտուղներով
Բաղադրիչներ
1. Ձվի դեղնուց – 2 հատ
2. Շաքարավազ – 2 ճ/գ
3. Կաթ – 500 մլ
4. Կարտոֆիլի օսլա – 2 ճ/գ
5. Վանիլին
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ լցնել 400 մլ կաթ, ավելացնել շաքարավազը, եռացնել: Մեկ այլ կաթսայի մեջ տաքացնել մնացած 100 մլ կաթը, ավելացնել օսլան, անընդհատ խառնել: Այնուհետև ավելացնել դեղնուցները, վանիլինը, լավ հարել: Ձվային խառնուրդը ավելացնել կաթին, 2 րոպե եփել՝ անընդհատ խառնելով:
2. Մի փոքր սառեցնել: Պուդինգը լցնել տարաների մեջ և դնել սառնարանը:
3. Մատուցելուց առաջ պուդինգը զարդարել հատապտուղներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը