Բաժիններ՝

«Հավատում եմ, որ առաջիկայում արհեստական բանականության ազդեցությունը տնտեսության ճյուղերի վրա շարունակելու է աճել». Մարտին Ֆորդ

Գրող, ֆուտուրիստ Մարտին Ֆորդի (Martin Ford)  ելույթը Հայաստանում տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում (WCIT 2019).

«Ուզում եմ խոսենք այսօրվա տեխնոլոգիաների տարբերությունների մասին։  Երեք հիմնական կետ կա, որոնք այսօր իսկապես տարբեր են արհեստական բանականության մեջ ու տեղեկատվական տեխնոլոգիաներում առհասարակ։  Առաջինը էքսպոնենտալ աճն (exponential growth) է։ Շատերս լսած կլինենք, որ, օրինակ, 2 տարում համակարգիչները կրկնակի հզոր են դարձել։ Դա միայն համակարգիչների մասին չէ։ Դա նաև նոր ծրագրերի ու կապերի մասին է։ Բայց կարևոր է իմանալ, որ այս էքսպոնենտալ աճը չի շարունակվելու դարերով կամ տասնամյակներով։

Այն, ինչին մենք այս ուղիով գնալով կհասնենք, կզարմացնի մեզ։ Երկրորդն այն է, որ սարքավորումները մի օր կդառնան սահմանափակված գործողություն անողներ, նրանք կվերցնեն ճանաչողական հնարավորությունը (Cognitive capability)։ Ես նկատի չունեմ, որ սարքավորումները մարդկանց նման կմտածեն։ Նկատի ունեմ, որ մենք կկարողանանք ունենալ այնպիսի սարքավորումներ, որոնք խնդիրներ լուծող որոշումներ կկայացնեն ու, ամենակարևորը՝ նրանք կկարողանան սովորել։

Տեխնոլոգիաներից մեկը, որ իսկապես առաջ է գնում, ավտոմատացված մտածողությունն (machine learning) է։ Դա շատ հզոր տեխնոլոգիա է, որը հիմնականում նշանակում է, որ խելացի ալգորիթմները կարող են շատ տվյալների միջից ընտրել իրենց անհրաժեշտը։ Ու դրա հիման վրա նրանք կարողանում են սովորել։ Փաստորեն, մենք կարող ենք ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք կարող են իրենց նպատակներին ծառայել։ Դա իսկապես շատ ուժեղ ցուցում է։ Ու ես մտածում եմ, որ գուցե զարգացումը կործանարար կլինի։ Երրորդ բանը, որ իսկապես շատ կարևոր է, այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները դառնում են ընդհանուր նշանակության տեխնոլոգիաներ (general purpose technology)։ Դրա օրինակը լույսն էր, որ հիմա ամենուր է։ Այն կարող է ամեն ինչ կործանել։

Այստեղ ձեր լսած բոլոր գաղափարներին լրջությամբ վերաբերվեք։ Մենք սկսել ենք այս հարցերի մասին մտածել բաց մտքով, մտածում ենք արդեն ոչ ավանդական լուծումների մասին։ Ես հավատում եմ, որ առաջիկա տասնամյակներին արհեստական բանականության ազդեցությունը տնտեսության, աշխատաշուկայի ու շատ այլ ճյուղերի վրա շարունակելու է աճել։ Դա լինելու է մեր առաջ դուրս եկած ամենակարևոր մարտահրավերներից մեկը։ Վստահ եղեք՝ մենք կարողանալու ենք կառուցել մի ապագա, որն իսկապես բոլորի համար կաշխատի, կաշխատի բոլորի օգտին։ Ես հույս ունեմ, որ կմտածեք այս ամենի մասին ու մի օր կխոսեք այս ամենի մասին»։

Հիշեցնենք, որ իր նշանակությամբ և ազդեցությամբ  չափազանց կարևոր՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) հիմքերը դրվել էին դեռևս նախկին իշխանությունների օրոք:

2015թ. մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի էր ունեցել 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Էմիլ Տարասյանը:

Համաձայնագիրը ստորագրել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության այն ժամանակվա տնօրեն Հայկ Չոբանյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս