
Տղամարդը Շինարարների փողոցում գողություններ էր արել ու բռնվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի 44-ամյա մի բնակիչ Աջափնյակ վարչական շրջանում գողություններ է անում:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հոկտեմբերի 2-ին կասկածվողը Արզումանյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:
Պարզվել է, որ նա սեպտեմբերի 28-ին ու հոկտեմբերի 2-ին Շինարարների փողոցի շենքերից մեկի բակից, նաև նույն փողոցի տնտեսական խանութից կենցաղային ապրանքներ է գողացել: Բացի այդ, հոկտեմբերի 2-ին գաղտնի հափշտակել է Շինարարների 16 շենքի դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելին:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: