
Պատրաստվում ենք ձմռանը. ելակով ջեմ

Բաղադրիչներ
1. Ելակ – 1 կգ
2. Շաքարավազ – 400 գ
3. Պեկտին – 25 գ
4. Կիտրոն – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Ելակները լվանալ, մաքրել, տեղավորել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ, պեկտին, կիտրոնի հյութ, խառնել:
2. Կաթսան դնել միջին կրակի վրա, եփել 3-4 րոպե: Չթողնել, որ ջեմն ուժեղ եռա:
3. Լցնել բանկաների մեջ, մեծ կաթսայի մեջ սրբիչ դնել, բանկաները դնել վրան:
4. Կաթսայի 3/4-ը լցնել սենյակային ջերմաստիճանի ջուր, եռացնել 10-12 րոպե:
5. Հանել բանկաները, սառեցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը