Մեծ Բրիտանիայի տնտեսությունն ավելի քան 70 մլրդ դոլար է կորցրել Brexit-ի պատճառով
Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կրճատվել է 2,5-3 տոկոսով եւ 60 մլրդ ֆունտ ստեռլինգ (73,8 մլրդ դոլար) է կորցրել Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնելու երկրի իշխանությունների ձգտման պատճառով: Այդ մասին ասված է Ֆիսկալ հետազոտությունների ինստիտուտի (IFS)՝ հոկտեմբերի 8-ին հրապարակված զեկույցում: Դրա մասին հայտնել է Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) մամուլի ծառայությունը։
Հետազոտության կանխատեսումների համաձայն, առանց Բրյուսելի հետ համագործակցության համաձայնագրի Brexit իրականացնելու բրիտանական կառավարության պլանները կարող են հանգեցնել այն բանին, որ ազգային պարտքը կավելանա մինչեւ 50-ամյա առավելագույն ցուցանիշ, ինչի արդյունքում, հավանաբար, այն կկրկնապատկվի եւ կհասնի 100 մլրդ ֆունտ ստեռլինգի (123 մլրդ դոլարի):
Զեկույցի հեղինակներից մեկը՝ Citi-ի գլխավոր տնտեսագետ Քրիստիան Շուլցը, նշել է, որ Brexit-ի կապակցությամբ բրիտանական բիզնեսում ներդրումները նվազել են 20 տոկոսով: Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ում (Մեծ Բրիտանիայի) գտնվելը լավագույն սցենարը կլիներ տնտեսական աճի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: